Միչիգանի բնակչին մեղադրել են Թրամփի եւ Փենսի դեմ մահափորձի սպառնալիքի մեջ

19:47   23 Մայիս 2020    211

Միչիգանի բնակիչ Ջեֆրի Դեւիդ Քոքսը ձերբակալվել է զանգվածային հրաձրությունների եւ ԱՄՆ նախագահ Թրամփի ու փոխնախագահ Փենսի սպանության սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ ուղարկելու համար։

Ուսումնասիրված տվյալների համաձայն, նամակներից մեկում Քոքսը սպառնացել է զանգվածային սպանություններ կատարել քաղաքի Մոթթ քոլեջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մյուս նամակում նա հայտարարել է Թրամփին եւ Փենսին սպանելու իր ծրագրի մասին՝ նշելով, որ մտադիր է ռումբ դնել Սպիտակ տանը։

Կասկածյալը նամակները մայիսի 16-ին ուղարկել է Մոթթ քոլեջի ընդունարան, Նյու Յորքում Մոնրո քոլեջի նախագահի գրասենյակ եւ Իլինոյս նահանգի Գրեյթ Լեյքս քաղաքում ՌԾՈՒ զորակոչի նախապատրաստումների հրամանատարություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները