Հայտնի է աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը

19:58   23 Մայիս 2020    191

Աշխարհի նախկին առաջին ռակետ ճապոնուհի Նաոմի Օսական ռեկորդ է սահմանել կանանց սպորտում՝ տարվա կտրվածքով վաստակելով 37,4:

Օսկանա 2019-ին վաստակել է 1,4 միլիոն դոլար ավելին, քան ամերիկացի Սերենա Ուիլյամսը՝ Grand Slam-ի 23-ակի հաղթողը: Ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշում նրանք զբաղեցնում են, համապատասխանաբար, 29-րդ և 33-րդ տեղերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2016 թվականից ի վեր առաջին անգամ երկու կին մարզիկ ընդգրկվել են Forbes-ի ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների վարկանիշային աղյուսակում: Ամսագիրը շուտով կհրապարկի նախորդ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամբողջական ցուցակը:

Այս պահին թենիսիստուհին 15 հովանավորչական պայմանագիր ունի: Մասնավորապես, նա պայմանագրեր է կնքել Nissan Motor-ի:

2018 թվականին Օսակա դարձավ Ճապոնիայի առաջին ներկայացուցիչը, որը հաղթեց Grand Slam մրցաշարում: US Open 2018-ի եզրափակչում նա հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին: 2019-ի հունվարին Օսական հաղթեց Ավստրալիայի օփենում, եզրափակչում յաղթելով Պետրա Կվիտովային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները