Աստղագետներին զարմացրել է տիեզերքում հայտնաբերված գալակտիկայի տեսքը

20:35   23 Մայիս 2020    249

Աստղագետները զանգվածային սկավառակաձև գալակտիկա են հայտնաբերել, որը ձևավորվել է 12.5 մլրդ տարի առաջ, երբ 13.8 մլրդ տարեկան տիեզերքը իր ողջ գոյության միայն մեկ տասներորդն էր անցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ գիտնականների խոսքով՝ նմանօրինակ գալակտիկան չէր կարող գտնվել հեռավոր տիեզերքում: Այս հայտնագործությունը փոխում է մասնագետների պատկերացումները գալակտիկաների վաղնջական կազմավորման մասին:

Խոսքը Galaxy DLA0817g անունով հայտնի գալակտիկայի մասին է, սակայն աստղագետները դրան տվել են Վուլֆի սկավառակ անվանումը՝ ի հիշատակ կյանքից հեռացած գործընկերոջ՝ Արթուր Վուլֆի, որը հայտնագործության 4 հեղինակներից 3-ի խորհրդատուն է եկել:

Ըստ նրանց ուսումնասիրության՝ գալակտիկայի սկավառակը 70 մլրդ անգամ ավելի մեծ է Արևից: Այն նաև պտտվում է 273 կմ/ վայրկյան արագությամբ, ինչով նման է մեր Ծիր Կաթին գալակտիկային:

Բազմաթիվ գալակտիկաներ, որոնք հայտնաբերվել են ավելի վաղ, նման են գնացքի ավերակների, քանի որ շարունակ «վայրի» միաձուլումների են ենթարկվել: Նման միաձուլումների արդյունքում դժվար է լավ սկավառականման տեսք ստանալ», -ասել է հետազոտության հեղինակ Մաքս Փլանկը: Վերջինս զարմանք է հայտնել, թե ինչպես է լավ կազմավորված պտտվող սկավառականման գալակտիկան ի հայտ եկել այդ ժամանակահատվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները