Վատիկանի թանգարանները կբացվեն հունիսի 1-ին

20:46   23 Մայիս 2020    238

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինից հետո Վատիկանի թանգարանները կվերսկսեն իրենց աշխատանքը հունիսի մեկից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ թանգարան մտնելուց առաջ այցելուները կջերմաչափվեն: Նրանց կպարտադրեն նաև դիմակներ կրել: Իսկ տոմս ձեռք բերել հնարավոր կլինի միայն առցանց տարբերակով, այդ պատճառով ամրագրման համար սահմանված 4 եվրո հավելյալ վճարը ժամանակավորապես կչեղարկվի:

Ժամանակավորապես կդադարեցվի նաև ամսվա վերջին կիրակի օրերին իրականացվող անվճար այցելությունները թանգարաններ:

Վատիկանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 12 դեպք է արձանագրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները