Պակիստանում հայտնաբերել են 97 մարդու մահվան պատճառ դարձած կործանված ինքնաթիռի սև արկղերը

22:13   23 Մայիս 2020    260

Փրկարարները հայտնաբերել են Պակիստանի Կարաչի քաղաքում կործանված Airbus A-320 ինքնաթիռի սև արկղերը:

«Երկրորդ սև արկղը հայտնաբերվել է երեկ ուշ գիշերով: Մենք փոխանցում ենք այն քննչական կոմիտեին»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչ Աբդուլլա Խանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս մասնավորեցրել է, որ հայտնաբերվել են ինչպես ինքնագրիչ սարքերը, այնպես էլ օդաչուների խցիկի ձայնագրիչ սարքը:

Հիշեցնենք, որ «Պակիստանյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռը մայիսի 22-ին ընկել էր Կարաչիի խիտ բնակցված շրջանում: Մահացել է 97 մարդ, 2-ին հաջողվել է փրկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները