Իսպանիան հուլիսից իր սահմանները կբացի զբոսաշրջիկների համար

22:48   23 Մայիս 2020    235

Իսպանիան հուլիսից իր սահմանները կբացի արտասահմանցի զբոսաշրջիկների համար, հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը,, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա խոստացել է, որ կառավարությունը երաշխավորում է զբոսաշրջիկների եւ տեղացի այցելուների անվտանգությունը։

Սանչեսը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին ուժի մեջ կմտնի 3 մլրդ եվրոյի չափով նվազագույն բազային եկամտի սխեման՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ընտանիքների աջակցության համար։

«Ինչպես գիտեք, Իսպանիա տարեկան գալիս է ավելի քան 80 մլն զբոսաշրջիկ։ Ես հայտարարում եմ, որ հուլիսից Իսպանիան կրկին կբացվի արտասահմանյան զբոսաշրջիկների համար՝ անվտանգության պահպանման պայմանով։ Արտասահմանցի զբոսաշրջիկները նույնպես կարող են պլանավորել իրենց արձակուրդը մեր երկրում։ Իսպանիան զբոսաշրջության կարիք ունի, եւ զբոսաշրջությունն ինչպես ճանապարհորդության ելման կետի, այնպես էլ մեկնելու վայրի անվտանգության կարիք ունի։ Մենք երաշխավորում ենք, որ զբոսաշրջիկները չեն բախվի վտանգների եւ վտանգ չեն ներկայացնի մեր երկրի համար»,- հայտարարել է վարչապետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները