Ադրբեջանում նշվում է Ռամազանի տոնը

09:00   24 Մայիս 2020    465

Ադրբեջանում նշվում է Սուրբ Ռամազանի տոնը:

Ինչպես նշում է Hayatsk.info-ն, տոնը նշվում է մայիսի 24-ին և 25-ին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Կովկասի Մահմեդականների Վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն տոնի առթիվ արդեն շնորհավորել են ադրբեջանական ժողովրդին:

Ռամազանը մահմեդականների համար սուրբ ամիս է: Այն նաև համարվում է գերագույն մաքրության պահպանման և զսպվածության ամենախիստ ժամանակաշրջանը: Ալլահը մահմեդականներին սուրբ գիրքը, Ղուրանը ուղարկել է հենց այդ ժամանակահատվածում:

Ադրբեջանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել հատուկ կարանտինային ռեժիմի շրջանում աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի տեղերը փոխելու մասին: Այսպես, 8 օր՝ մայիսի 23-ից մինչև մայիսի 30-ը Ադրբեջանում կլինեն ոչ աշխատանքային, իսկ մայիսի 31-ը՝ աշխատանքային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները