Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 359, մահվան՝ 5 նոր դեպք

11:06   24 Մայիս 2020    357

Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302):

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 3064 մարդ (+128), այս պահին բուժվում է 3483-ը։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 114 դեպք, որից կորոնավիրուսից՝ 81, այլ պատճառներով՝ 33 մահ։

Մեկ օրում մահացել է 5 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները