Թրամփը կմեկնի Ֆլորիդա՝ ներկա լինելու SpaceX-ի հրթիռի արձակմանը

11:56   24 Մայիս 2020    205

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնում է Ֆլորիդա, որպեսզի ներկա լինի հաջորդ շաբաթ SpaceX ընկերության հրթիռի պատմական արձակմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:

SpaceX-ի Falcon 9 հրթիռակիրը և Crew Dragon տիեզերանավը պատրաստվում են NASA-ի տիեզերագնացներին հասցնել տիեզերք ԱՄՆ տարածքից: Այս թռիչքը կդառնա ամերիկյան տիեզերանավի առաջին պիլոտային արձակումը 2011 թվականից ի վեր:

Բացի դրանից, սա առաջին դեպքն է, երբ մասնավոր ընկերությունն է տիեզերագնացներին ուղարկում ուղեծիր, ոչ թե կառավարությունը:

Նշվում է, որ NASA-ի տիեզերագնացները կթռչեն նոր տիեզերանավով ԱՄՆ պատմության մեջ հինգերորդ անգամ:

«Սկսվում է մարդու՝ տիեզերք թռիչքի նոր դարաշրջան»,- ասվում է NASA-ի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները