Հարավային Կորեայում ստեղծված պատուհանը փոխարինում է արևային լույսին

12:19   24 Մայիս 2020    245

Հարավկորեական SunnyFive ստարտափը նախագծել ու պատրաստել է պատուհան, որը լիարժեք փոխարինում է արևին․ դրա արձակած լույսը ունի նույն սպեկտրը, ինչ որ արևային լույսը։

Նախագծի հովանավորը Samsung ընկերությունն է, հայտնում է The Verge կայքը։

Այն նախագծվել է այնպես, որ հնարավոր լինի տեղադրել նույնիսկ նկուղում, և միևնույն է, կապահովի այնպիսի լուսավորություն, որ կթվա, թե լուսամուտից ներս է ընկնում արևի շողը: Դրա համար պատուհանը պատրաստված է ոչ թե սովորական ապակուց, այլ խամրած էկրաններից, որոնց միջև տեղադրված լուսարձակները կրկնօրինակում են արևի լույսը։

Այսպիսի լուսավորությունը «ցերեկային արևոտ եղանակ» կապահովի նրանց համար, ովքեր, օրինակ՝ ապրում են բունկերներում՝ Դատաստանի օրվան սպասելով։ Մյուս կողմից՝ այն օգտակար կլինի ոչ արևկող տներում ու ոչ այնքան արևոտ տարածաշրջաններում կառուցված տներում արևային լուսավորություն ապահովելու համար։

Լույսի կրկնօրինակումը կեղծ չի լինի այնքանով, որ այս լույսը նույնպես ունակ կլինի ստեղծել D վիտամիններ, իսկ դրա ուլտրամանուշակագույն երանգները վնասակար չեն լինի։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները