ԱՄՆ-ը ինքնաթիռներ ոչնչացնող լազերային զենք է փորձարկել

14:50   24 Մայիս 2020    222

ԱՄՆ զինված ուժերը փորձարկել է լազերային զենք, որը կարող է օդում ոչնչացնել ինքնաթիռները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությանը:

Ինչպես հայտնի է դարձել, փորձարկումներն իրականացվել են մայիսի 16-ին Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում: Այդ ընթացքում լազերի միջոցով անօդաչու սարք է խոցվել: Հաղորդվում է, որ լազերային զենքի հզորությունը 150 կվտ է։ Տեսանյութը հրապարակվել է YouTube- ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները