COVID-19-ով պացիենտը վարակիչ չէ հիվանդության սկզբից 11 օր անց. գիտնականներ

13:21   24 Մայիս 2020    202

Սինգապուրի գիտնականները հայտարարել են, որ նոր տիպի կորոնավիրուսով պացիենտները հիվանդության սկզբից 11 օր անց վարակիչ չեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Straits Times-ը՝ վկայակոչելով տեղի գիտնականների հետազոտությունը:

Պարբերականի տվյալներով՝ Սինգապուրում ներկա պահին հիվանդանոցներից դուրս են գրում պացիենտներին, որոնց COVID-19-ի երկրորդ թեստը բացասական է եղել: Միաժամանակ գիտնականները կարծում են, որ նոր կորոնավիրուսի թեստը եթե դրական է, ապա դա չի նշանակում «վիրուսի կենսունակություն կամ վարակում»: Նրանց կարծիքով՝ մարդը կարող է չլինել վիրուսի փոխանցող նույնիսկ կորոնավիրուսի դրական թեստով: Դա բացատրվում է նրանով, որ թեստը գտնում է վիրուսի գենոմի միայն այն մասերը, որոնք արդեն կարող են լինել ոչ կենսունակ:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Յի Սինյայի խոսքով՝ արդեն կա «բավականին ապացույց առ այն, որ մարդը վարակիչ չէ 11 օր անց»:

Դրա հետ մեկտեղ հրապարակման մեջ խոսվում է նաև բացառությունների մասին: Դրանց շարքում են ցածր իմունիտետ ունեցող մարդիկ: Խոսքը այն մարդկանց մասին է, օրինակ, ովքեր անցնում են քիմիաթերապիա կամ օգտագործում են իմունադեպրեսանտներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները