Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

13:35   24 Մայիս 2020    202

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, ևս 13 վարակված առողջացել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Թբիլիսիի վարակաբանական կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբայային:

Էզուգբայայի խոսքերով, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 730 դեպք վարակվածներից 522-ը առողջացել է:

«Այսօր Վրաստանում կորոնավիրուսից շարունակում է բուժում ստանալ 196 հիվանդ»,-ասել է Էզուգբայաբ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 418 495 է, մահացել է 344 206 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները