Պահանջում են Հունան Պողոսյանին. Կապանում դեռ լարված վիճակ է

18:22   24 Մայիս 2020    407

Կապանի ոստիկանության առջև հավաքվածները պահանջում են, որ իրենց մոտ գա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և պարզաբանում տա իրենց հասած տեղեկությունների վերաբերյալ։

«Մենք տեղեկություններ ունենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Թող մարզպետը գա ու բացատրի՝ ինչու են տղաներին ձերբակալել, բռնության ենթարկել և ինչու են ցանկանում տեղափոխել Երևան, եթե Սյունքիում կա ձերբակալվածների վայր, քննությունը նույնպես կարող է իրականացվել մարզային քննչական կոմիտեում»,– ասաց նրանցից մեկը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, շատերն էլ ասում են, որ այս ամենի մեջ խառն է Սյունիքի ՔՊ–ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մատը։ «Նարեկ Բաբայանը պիտի հեռանա, այս ամենը նրա խաղերն են»,– ասաց քաջարանցիներից մեկը։

Քաջարանցիները, որոնք արդեն մի քանի ժամ չեն հեռանում ոստիկանության շենքի մոտից, վստահ են, որ բերման ենթարկված քաջարանցիներին ոստիկանությունում բռնության են ենթարկել՝ փորձելով ցուցմունք կորզել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Կապան  


Վերնագիրի այլ պիտակները