Իսպանիան խոստանում է տուրիստական ​​սեզոնը բացել հուլիսից

19:53   24 Մայիս 2020    176

Հուլիսին Իսպանիան կբացի սահմանները զբոսաշրջիկների առաջ, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, ով կոնկրետ ամսաթվեր եւ այլ մանրամասներ չի նշել:

«Ես հայտարարում եմ, որ հուլիս ամսվանից կվերականգնվի զբոսաշրջիկների մուտքը Իսպանիա անվտանգ պայմաններում», - ասել է վարչապետը լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նկատենք, որ մայիսի սկզբից Իսպանիան սկսեց աստիճանաբար դուրս գալ խիստ կարանտինից: Արդեն մասնակի բացվել են սրճարաններն ու ռեստորանները:

Իսպանիան Եվրոպայում առաջիններից էր, որ կրեց կորոնավիրուսի հարվածները, իՍ մահացությունների թվով զբաղեցրեց չորրորդ տեղը ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Իտալիայից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները