Կիմ Չեն Ընը հանդիպում է անցկացրել միջուկային զսպումն ամրապնդելու վերաբերյալ

20:21   24 Մայիս 2020    172

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջուկային պատերազմի զսպման հարցով խորհրդակցություն է անցկացրել:

Այս մասին հաղորդում է KCNA գործակալությունը: Ըստ գործակալության, խորհրդակցության շրջանակներում քննարկվել են միջուկային պատերազմի զսպման նոր քաղաքականության մասին առաջարկները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խորհրդակցության ժամանակ ընդունվել է միջուկային զսպման ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է «ռազմավարական ուժերի կիրառում՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

Կիմ Չեն Ընի հանրությանը ներկայանալու մասին տեղեկություններն առաջինն են 3 շաբաթյա ընդմիջումից հետո: Վերջին անգամ Կիմ Չեն Ընը հանրությանն էր ներկայացել պարարատանյութերի գործարանի բացմանը, որը տեղի էր ունեցել մայիսին: Դրանից առաջ՝ ապրիլի 25-ին, ԶԼՄ-ները հաղորդել էին Կիմ Չեն Ընի մահվան մասին:

Ըստ որոշ տեղեկությունների, նա մահացել է սրտի անհաջող վիրահատությունից հետո: Ավելի ուշ Կորեայի Բարեկամության ասոցիացիայի ղեկավար և ԿԺԴՀ մշակութային հարաբերությունների հանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ալեխանդրո Կաո դե Բենոսը, Հյուսիսային Կորեայի ղեկավարի մահվան մասին հաղորդումները կեղծ էր հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները