Մենք չենք ուզում Ձեզ լսել․ ինչո՞ւ եք եկել․ քաջարանցին՝ Հունան Պողոսյանին

20:38   24 Մայիս 2020    542

Մենք չենք ուզում Ձեզ լսել․ ինչո՞ւ եք եկել։ Ասաց քաջարանցին դիմելով հավաքված քաջարանցիների պահանջով Կապան ժամանած մարզպետ Հունան Պողոսյանին։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, քաղաքացին նաև ասաց, որ մարզպետը փոխանակ իրենց պաշտպանի՝ հորդորում է հեռանալ, մինչդեռ իրենք ոչ մի դեպքում չեն թույլ տա ձերբակալվածներին Երևան տեղափոխել։

«Ինչի՞ համար է այստեղի դատարանը, թող մեր մարզում քննվի գործը, այն դեպքում, երբ մեր մարզում էլ կարևոր գործերով քննիչ կա»,- ասացին հավաքվածները։ Քաղաքացիները նաև մարզպետի տեղակալին մեղադրեցին՝ համարելով սա քաղաքական հետապնդում է։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները