Թուրքիան պատրաստ է չարտերային թռիչքներ կազմակերպել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար

20:52   24 Մայիս 2020    193

Թուրքիան պատրաստ է չարտերային թռիչքներ կազմակերպել ռուսաստանցի և գերմանացի զբոսաշրջիկների համար, մինչև ՌԴ-ի և Գերմանիայի հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Ընդ որում՝ թուրքական կողմը պատրաստ է ստանձնել զբոսաշրջիկների անվտանգությունը՝ «սկսած նրանց՝ տնից դուրս գալուց մինչև տուն վերադառնալը», ասել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ Թուրքիան կարող է ծանոթացնել անվտանգության բոլոր միջոցառումների հետ, որոնք կոչված են պաշտպանել զբոսաշրջիկների առողջությունը կորոնավիրուսային համավարակի պայմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները