Մեքսիկայում ոստիկանները հայտնաբերել են առեւանգված պիկապ, որտեղ եղել է 12 դի

09:49   25 Մայիս 2020    182

Շաբաթ Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են 12 տղամարդու մահը հետաքննելու մասին, որոնց դիերը հրազենային վիրավորումով հայտնաբերվել էին լքված պիկապում Հերերո-Միչոական նահանգների սահմանին, գրում է Canoe պարբերականը։

Տարածքը, որտեղ հայտնաբերվել էր սարսափելի գտածոն, հայտնի է հանցավոր կարտելների կատաղի բախումներով։

Նահանգի դատախազը հայտնել է, որ դիերի ինքնությունը դեռեւս չի պարզվել։

Հայտնի է, որ պիկապն առեւանգվել էր անցած տարի Մեխիկոյում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները