Սիցիլիայում անհայտ նավը 400 փախստական է ափ իջեցրել և անհետացել

10:06   25 Մայիս 2020    173

Մայիսի 24-ին անհայտ նավը Սիցիլիայում 400 փախստական է ափ իջեցրել և անհետացե, գրում է DW-ն՝ իտալական Ansa գործակալությանը հղումով:

Նշվում է, որ առափնյա պահպանության ուժերը չեն կարողացել հետևել փախստականներին Պալմա դի Մոնտեկյարո քաղաքի ափ իջեցրած նավին։

Հայտնվելով ցամաքում՝ փախստականները անցնող վարորդներին խնդրել են իրենց տեղափոխել մոտակա բնակավայրեր։

Ոստիկանությունը և զինվորները փորձել են ձերբակալել նրանց, քանի որ երկիր ժամանածներին անհրաժեշտ է երկու շաբաթ կարանտինում անցկացնել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ սա վերջին մի քանի տարիների ընթացքում Սիցիլիա տեղափոխված փախստականների ամենախոշոր խումբն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիցիլիա  


Վերնագիրի այլ պիտակները