Երկարատև բացակայությունից հետո Կիմ Չեն Ընը հայտնվել է

12:27   25 Մայիս 2020    173

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրության մեջ հայտնվել է երեք շաբաթ բացակայությունից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Bloomberg-ը:

Կիմ Չեն Ընը Կենտրոնական ռազմական կոմիտեի նիստ է անցկացրել: Հանդիպմանը քննարկվել է ազգային պաշտպանական ուժերի ուժեղացման հարցը: ԿԺԴՀ առաջնորդը բարձրացրել է նաև միջուկային պատերազմը ներքին և արտաքին քաղաքականության միջոցով զսպելու հարցը: Սակայն հանդիպման ամսաթիվը չի նշվում:

Կորեական լրատվամիջոցները հրապարակել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի լուսանկարը, ինչպես նաև մայիսի 23-ին ստորագրված հրամանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները