Հոնկոնգում ցույցեր են տեղի ունեցել ուժայինների լիազորություններն ընդլայնող օրինագծի դեմ

12:40   25 Մայիս 2020    208

Հոնկոնգում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցույցերի առիթ է դարձել օրինագիծը, որն ընդլայնում է Չինաստանի ուժային ծառայությունների լիազորություններն ինքնավար շրջանի տարածքում:

Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարներն այդ օրինագիծը համարում են ժողովրդավարության համար սպառնալիք:

Meduza կայքը հաղորդում է, որ Հոնկոնգում կորոնավիրուսի համավարակի պատճառով գործում են սահմանափակումներ, և իշխանությունները չեն արտոնել ցույցերի անցկացումը: Իրավապահներն արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով ցրել են ցույցը: Հարյուրից ավելի մարդ ձերբակալվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները