Հյուսիսային Կարոլինայում դանակով զինված տղամարդը եկեղեցի է ներխուժել

12:56   25 Մայիս 2020    172

Ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը Հյուսիսային Կարոլինա նահանգում Վեկսխո քաղաքում ընդհատել է բապտիստական եկեղեցու ժամերգությունը:

Միջադեպի հետեւանքով տուժել են ոստիկանության երկու աշխատակիցներ, հայտնում է Associated Press-ը:

Գործակալության տեղեկություններով՝ տղամարդը, որը եկեղեցի է եկել դանակով եւ վիրավորանքներ բղավել ծխականների ու հոգեւորականների հասցեին, կառույցից ոչ հեռու է բնակվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա դժգոհ էր աղմուկից, որը ժամերգության ժամանակ ստեղծում էին հավաքվածները, որն անցկացվում էր բացօթյա՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ժողովրդի կուտակումից խուսափելու համար:

Միջադեպի վայր ժամանած ոստիկանները տղամարդուն ձերբակալելիս բախվել են նրա կողմից դիմադրության հետ, նրանցից երկուսը բուժօգնության կարիք ունեն: Արդյունքում՝ իրավապահ մարմինների աշխատակիցները չարագործին կալանավորելու համար ստիպված էին կրակ բացել էլեկտրաշոկերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀյուսիսայինԿարոլինա  


Վերնագիրի այլ պիտակները