Թուրքիան եւ Իրանը քննարկում են համավարակի պայմաններում սահմանի վերաբացման հարցը

14:00   25 Մայիս 2020    226

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը քննարկել են կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պայմաններում ցամաքային եւ օդային սահմանի վերաբացման եւ ցամաքային եւ օդային հաղորդակցության վերականգնման հարցը։

Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Հասան Ռոհանին ասել է, որ ցամաքային եւ օդային սահմանների վերաբացումը անհրաժեշտ բժշկական ցուցումների պահպանումով, ինչես նաեւ առեւտրի եւ ապրանքափոխանակության վերականգնումը հանդիսանում է անհրաժեշտություն։

Իր հերթին Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ այդ առնչությամբ անհրաժեշտ կարգադրությունները արդեն կկատարվեն։ Անդրադարձ է կատարվել նաեւ հակակորոնավիրուսային պայքարին առնչվող հարցերի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները