Բորիս Ջոնսոնի խորհրդականը խախտել է կարանտինի պահանջները, սակայն չի պատժվել

15:50   25 Մայիս 2020    373

Մեծ Բրիտանիայում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է աշխատանքից հեռացնել իր գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ մարտի վերջին Քամինգսը խախտել է կարանտինի ռեժիմը և Լոնդոնից ուղևորվել Դուրհամ, որը գտնվում է ավելի քան 400 կմ հեռավորության վրա:

Դոմինիկ Քամինգսի կինն ունեցել է կորոնավիրուսի ախտանշաններ: Պաշտոնյան և նրա կինը որոշել են իրենց 4-ամյա երեխային տանել հարազատների մոտ:

Կորոնավիրուսի վերաբերյալ հերթական ճեպազրույցի ժամանակ Բորիս Ջոնսոնն ասել է, որ իր խորհրդականն «այլընտրանք չի ունեցել և գործել է ողջամիտ և օրինական կերպով»:

Բրիտանական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ Քամինգսը կարանտինի ռեժիմը մի քանի անգամ խախտել է նաև ապրիլին: Այս բացահայտումները է՛լ ավելի են սրել կորոնավիրուսի համավարակին Բրիտանիայի արձագանքի շուրջ քննադատությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները