Բելգիացիները կարանտինի պատճառով դատական հայց են ներկայացրել իշխանությունների դեմ

16:44   25 Մայիս 2020    218

Բելգիայի 40 քաղաքացուց կազմված խումբը երկրի պատմության մեջ առաջին անգամ դատական հայց է ներկայացրել պետության, ներքին գործերի նախարարության և անձամբ նախարար Պիտեր դե Կրեմի դեմ` կարանտինի ընթացքում իրավունքների և անձնական ազատությունների սահմանափակման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով բելգիական RTBF հեռուստաալիքին:

Ակտիվիստների կարծիքով՝ իշխանությունները «կրկնօրինակել են Չինաստանի կատարած քայլերը՝ առանց հաշվի առնելու մարդու իրավունքների եվրոպական նորմերը»:

Հայցվորների փաստաբանի խոսքով՝ «կոմունիստական կարանտինն անընդունելի է Բելգիայում, հարկավոր էր կատարել այդ քայլերի վերլուծություն մարդու իրավունքների տեսանկյունից»:

Միևնույն ժամանակ չի հստակեցվել, թե ինչու է գլխավոր մեղավորը համարվում Դե Կրեմը, քանի որ սահմանափակումները մտցվել են Բելգիայում անվտանգության ազգային խորհրդի կողմից:

Բելգիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ոչինչ չգիտի այդ հայցի մասին, սակայն ընդունում է քաղաքացիների` դատարանում իրենց իրավունքները պաշտպանելու իրավունքը:

Բելգիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 57 092 դեպք, վարակման հետևանքով մահացել է 9280 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները