Հոնկոնգում մոտ 120 մարդ է բերման ենթարկվել բողոքի ցույցի ընթացքում

17:15   25 Մայիս 2020    224

Հոնկոնգում ոստիկանությունն ամենաքիչը 120 մարդու է ձերբակալել, որոնք բողոքում էին շրջանի ազգային անվտանգության մասին նոր օրինագծի ընդունման դեմ, հաղորդում է South China Morning Post-ը:

Ըստ պարբերականի, ձերբակալվածների մի մասը, ենթադրաբար, փորձել են փողոցային բարիկադներ տեղադրել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցաններ է կիրառել ցուցարարների դեմ:

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ փոխվարչապետ Հան Չժենը հայտարարել է, որ ՉԺՀ իշխանությունները մտադիր են ընդունել նոր օրինագիծ՝ ընդդիմության կուսակցությունների նկատմամբ ոստիկանության վերահսկողությունը ուժեղացնելու և «դիվերսիոն և անջատողական գործողությունները» արգելելու համար:

Փոխվարչապետի խոսքով՝ մայրցամաքային իշխանությունները մտադիր են ամեն գնով ընդունել օրինագիծը: Ընդդիմությունն այս քայլը անվանել է «ոտնձգություն ինքնավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների» դեմ:

Ավելի վաղ, պաշտոնական Պեկինն այն եզրակացության էր եկել, որ Հոնկոնգի օրենսդրական խորհուրդը չի կարող ընդունել ազգային անվտանգության մասին օրենքը՝ հաշվի առնելով այդ տարածքում տիրող քաղաքական իրավիճակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները