Միշուստինը ռուսներին խնդրել է չշտապել արտերկրում արձակուրդ պլանավորելու հարցում

18:08   25 Մայիս 2020    208

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի» նախագահության նիստի ժամանակ ռուսաստանցիներին կոչ է արել չշտապել արտասահմանյան ուղեւորություններ պլանավորելու հարցում, քանի որ պետք է բացառել վարակի ներմուծման նույնիսկ աննշան ռիսկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:



«Այո, որոշակի առաջընթաց է արձանագրվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, բայց մենք հիշում ենք, որ կորոնավիրուսային վարակը ներկրվել է արտասահմանից, ուստի մենք նպատակահարմար ենք համարում զերծ մնալ արտասահմանյան տուրիստական ​​ուղեւորություններից»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Միշուստինը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ամառային արձակուրդներն անցկացնել Ռուսաստանում: «Ավելի անվտանգ է արձակուրդն անցկացնել ձեր երկրում»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միշուստին  


Վերնագիրի այլ պիտակները