ԱՄՆ-ում դանակով զինված տղամարդը ներխուժել է եկեղեցի

19:57   25 Մայիս 2020    209

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինայի Վաքսհո քաղաքում դանակով զինված տղամարդը ներխուժել է եկեղեցի և փորձել դադարեցնել ծիսակարգը:

Նրան ձերբակալելու ընթացքում տուժել է ոստիկանության երկու աշխատակից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել եկեղեցի մտնողների ու քահանաների հասցեին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդուն խանգարել է հավաքվածների աղմուկը: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ծիսակարգը կատարվել է բացօթյա:

Երբ ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդուն, վերջինս դիմադրություն է ցույց տվել: Ոստիկաններից երկուսին վնասել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները