Աֆրիկայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 110 000-ը

20:09   25 Մայիս 2020    210

Աֆրիկայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 110 906-ի, գրում է ԱՀԿ-ն։ Նշվում է, որ մահացել է 3 300 մարդ։

Կորոնավիրուսի տարածմամբ առաջին տեղում է ՀԱՀ-ը (22 583 վարակվածներ եւ 429 մահ), երկրորդ տեղում Եգիպտոսն է (16 513 վարակվածներ եւ 735 մահ), երրորդ տեղում՝ Ալժիրը (8 306 վարակվածներ եւ 600 մահ), չորրորդ տեղում՝ Նիգերիան (7 839 վարակվածներ եւ 226 մահ), հինգերորդ տեղում՝ Մարոկկոն (7 429 վարակվածներ եւ 198 մահ), հայտնում է Gazeta-ն։

Չինաստանի իշխանությունները Ուհանում պնեւմոնիայի բռնկման մասին հայտարարել էին 2019թ․ դեկտեմբերի 31-ին։ Հիվանդության հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակն է, որն առաջացնում է COVID-19։ Ավելի ուշ, մարտի 11-ին, ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչեց համավարակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները