Իրանում գրանցվել է COVID-19-ից մահվան ամենացածր թիվը 2,5 ամսում

20:55   25 Մայիս 2020    259

Իրանում գրանցվել է COVID-19-ից մահվան ամենացածր թիվը 2,5 ամսում, մահացել է 34 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:

Ըստ նրա՝ անցած 24 ժամվա ընթացքում իրանցի բժիշկներին հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակվելու 2023 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 137 724-ի: Ապաքինվել է 107 713 մարդ:

«Ցավոք, վերջին օրվա ընթացքում մահացել է COVID-19-ով վարակված 34 մարդ, բայց դա վերջին շաբաթների ամենացածր ցուցանիշն է: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 7451-ի», - IRINN- ի եթերում հայտարարել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները