Նոր Զելանդիայում երկրաշարժ է տեղի ունեցել վարչապետի ուղիղ եթերի ժամանակ. VIDEO

21:23   25 Մայիս 2020    285

Նոր Զելանդիայում երկրաշարժ է տեղի ունեցել, երբ վարչապետ Ջասինդա Արդերնը ուղիղ եթերում քննարկում էր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացումը:

Արդերնը դադարեցրել է իր խոսքը և հաղորդավարին ասել, որ երկրաշարժ է տեղի ունենում, այնուհետև ժպտացել է և շարունակել հարցազրույցը:

«Մեզ մոտ այս պահին մի փոքր երկրաշարժ է տեղի ունենում, բավականին պատշաճ ցնցումներ են»,- ասել է Արդերնը:

Արդերնին հարցրել են՝ արդյո՞ք իրեն անվտանգ է զգում և կարող է շարունակել հարցազրույցը, ինչին ի պատասխան՝ նա ասել է, որ իր գլխավերևում լույսեր չկան, ապահով վայրում է և կարող են շարունակել:

5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարվածել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնից 90 կմ հեռավորության վրա: Ցնցումները զգացել են ամբողջ երկրում: Բարեբախտաբար, երկրաշարժից ոչ ոք չի տուժել:

Ջասինդա Արդերնի արձագանքը լայն տարածում է գտել Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում:

CNN-ի փոխանցմամբ՝ ինչպես շատ նորզելանդացիներ, այնպես էլ Արդերնը սովոր է երկրաշարժերի: Նոր Զելանդիան գտնվում է, այսպես կոչված, «Խաղաղօվկիանոսյան հրե գնդի» գոտում: Այնտեղ տարեկան շուրջ 20 հազար երկրաշարժ է գրանցվում՝ օրական 50-80՝ չնայած դրանց մեծ մասն այնքան թույլ է, որ մարդիկ չեն զգում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները