Ղրղզստանի պառլամենտի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

22:04   25 Մայիս 2020    272

Կորոնավիրուսից մահացել է Ղրղզստանի պառլամենտի նախկին խոսնակ Մուկար Չոլպոնբաեւը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով այդ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի տարածած հայտարարությունը։ Չոլպոնբաեւը 70 տարեկան էր։ Վերջինս հոսպիտալացված էր երկրի Հանրապետական կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցում։

Չոլպոնբաեւին հոսպիտալացրել էին մայիսի հինգին, իսկ մայիսի տասներկուսին նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ եղել է երկկողմանի թոքաբորբ եւ շնչառական անբավարարություն։ Նա նաեւ ունեցել է անոթների եւ երիկամային հվանդություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները