Թրամփը պատմել է, թե Twitter և Facebook սոցիալական ցանցերում ինչպես է գրառումներ անում

22:15   25 Մայիս 2020    260

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միշտ է ինքնուրույն գրառումներ անում Twitter և Facebook սոցիալական ցանցերում: Երբեմն նա իր միտքը թելադրում է օգնականին, որն էլ գրառումը կատարում և հրապարակում է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ԱՄՆ նախագահը ասել է լրագրող Շերիլ Ատկինսոնի հետ հարցազրույցի ժամանակ, որը եթեր է հեռարձակվել մայիսի 24-ին:

«Երբեմն ես եմ գրառումը կատարում, օրինակ` գիշերը կամ վաղ առավոտ, իսկ օրվա ընթացքում ես շատ զբաղված եմ և ինչ-որ բան թելադրում եմ, իսկ օգնականս այն գրառում և հրապարակում է»:

Նա նշել է, որ այդ հարցում լավագույնը Դենն է՝ Դենիել Սկավինոն, որը Թրամփի օգնականն է և պատասխանատու է սոցիալական ցանցերում հաղորդակցության համար:

Նա նաև ընդգծել է, որ իր գրառման բովանդակությունը մինչ հրապարակելը ոչ մեկ չի ստուգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները