Բոլոր գոյություն ունեցող iPhone-նների պաշտպանությունը կոտրվել է հաքերների կողմից

23:00   25 Մայիս 2020    250

Հաքերները ծրագրային ապահովում են գործարկել, որը թույլ է տալիս ցանկացած Apple սմարթֆոնը կոտրել:

Կոտրումը հնարավոր է դարձել ջեյլբրեյքի ընթացակարգի շնորհիվ, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Wired-ը:

Ջեյլբրեյքը թողարկվել է Unc0ver նախագծի անդամների կողմից: Ըստ նրանց՝ մոդիֆիկացված ծրագրային ապահովումը կարելի է տեղադրվել գրեթե ցանկացած iPhone-ի մոջ: Մասնագետներն աջակցություն են հայտարարել բոլոր գործող օպերացիոն համակարգերին՝ սկսած iOS 11-ից եւ վերջացրած iOS 13.5-ով, որը թողարկվել է մայիսի երկրորդ կեսին: Ջեյլբրեյքը կարելի է տեղադրել AltStore եւ Cydia հարթակների միջոցով, այն թույլ է տալիս փոխել iOS-ի թաքնված կարգավորումները եւ հավելվածներ տեղադրել՝ շրջանցելով պաշտոնական Apple խանութը:

Unc0ver-ում պնդում են, որ ջեյլբրեյքը չի խաթարում iOS-ի անվտանգությունը, քանի որ այն մուտք չունի օգտագործողի անձնական տվյալներին: Ձեւափոխված ծրագրային ապահովումը չի ազդում սմարթֆոնների ինքնավարության վրա եւ չի դադարեցնում iCloud-ի, Apple Pay-ի, iMessage-ի եւ Apple ապրանքանիշի այլ ֆիրմային ծառայությունների աշխատանքը:

Լրագրողներն ընդգծել են, որ ջեյլբրեյքը ստեղծվել է «զրոյական օրվա խոցելիության» հիման վրա: Սա նշանակում է, որ հաքերները սմարթֆոնների արտադրողներին չեն հայտնել համակարգում առկա բացի մասին, որի շնորհիվ կոտրումը հնարավոր է դարձել: Այս կապակցությամբ Wired-ի կողմից հարցված մասնագետները ենթադրել են, որ խոցելիությունը շտկելու համար կարող է երկու-երեք շաբաթ պահանջվել: Apple-ի ներկայացուցիչները, ում Wired-ը դիմել էր մեկնաբանություն ստանալու համար, հարցմանը չեն պատասխանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: iPhone  


Վերնագիրի այլ պիտակները