Չինական գերեզմանոցում խորհրդավոր հեղուկով 2000-ամյա բրոնզե սափոր է հայտնաբերվել

09:18   26 Մայիս 2020    221

Չինաստանի Սանմենսյա քաղաքի գերեզմանոցներից մեկում հնագետները հետաքրքիր տեսքով բրոնզե սափոր են հայտնաբերել, որի մեջ անհայտ հեղուկ է եղել, հայտնում է «Սինխուա»-ն։

Սափորը սագի գլուխ եւ վիզ է հիշեցնում։ Հնարավոր է՝ տեղի վարպետները իրեր պատրաստելիս ոգեշնչվել են այդ կենդանու տեսքով։ Անոթի մեջ 3 լիտր դեղնաշագանակագույն անհայտ հեղուկ է եղել։ Թե ինչ է դա, հայտնի կդառնա փորձաքննությունից հետո։

Սափորը մոտ 2000 տարեկան է։ Գերեզմանը, որի մեջ այն հայտնաբերվել է, կառուցվել է Ցին (մ․թ․ա․ 221թ․ - մ․թ․ 207թ․) եւ Խան (մ․թ․ա․ 202թ․ - մ․թ․ 220թ․) դինաստիաների կառավարման սահմանին։ Գիտնականները կարծում են, որ այնտեղ կարող էր ոչ բարձր դասի պաշտոնյա թաղված լինել։ Բացի սափորից, գերեզմանոցում գտել են նաեւ բրոնզե թուր, տնային իրեր եւ նեֆրիտից տարատեսակ առարկաներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները