Իսրայելը կսկսի Հորդանանի Արեւմտյան ափի գրավումը այս տարվա հուլիսին․ Բենիամին Նեթանյահու

09:51   26 Մայիս 2020    200

Իսրայելի վարչապետ, իսրայելական «Լիքհուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական պետությունը Հորդանան գետի արեւմտյան ափի գրավումը կիրականացնի այս տարվա հուլիսին, համաձայն համաձայնագրի , որ ստորագրել է «Կախոլ Լավան»-ի առաջնորդ Բենի Հանցի հետ։

Այս մասին, ըստ ТАСС-ի փոխանցման, նա խոսել է «Լիքհուդ» կուսակցության պառլամենտական ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ։ Նեթանյահուն նշել է, որ դա պատմական հնարավորություն է, որը ստեղծել է Իսրայելի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման պլանը, որը չպետք է ձեռքից բաց թողնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները