Չուկոտկայում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

12:23   26 Մայիս 2020    258

ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չուկոտկայի ինքնավար շրջանի Անադիրսկի շրջանի օդանավակայանում, ինչի հետևանքով մահացել է 4 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղետը տեղի է ունեցել մայիսի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 05:00-ին՝ Յուրի Ռիտխեուի անվան օդանավակայանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ:

Ուղղաթիռում գտնվել է 4 մարդ՝ անձնակազմի 3 անդամներն ու տեխնիկը. բոլորը մահացել են: ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ անձնակազմի անդամները մահացել են ուղղաթիռի՝ գետնին բախվելու հետևանքով:

Անադիրսկի շրջանի ղեկավար Սերգեյ Սավչենկոյի խոսքով՝ վայրէջքից հետո ուղղաթիռում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Տեղի ունեցածի նախնական պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է եղել: Դեպքի վայր է ժամանել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը:

Օդանավակայանի աշխատակազմից տեղեկացրել են, որ տեխնիկական սպասարկումից հետո ուղղաթիռի փորձարկումը տեղի է ունեցել փակ ռազմական տարածքում, և դեպքը չի ազդել մյուս սեկտորների աշխատանքի վրա: Ուղղաթիռն ընկել է բաց տարածքում, օդանավակայանի ենթակառուցվածքն ու թռիչքուղին չեն տուժել: Վթարի վայրում աշխատում են պաշտպանության նախարարության հանձնաժողովը և օդանավակայանի աշխատակիցները:

Մի-8 ռազմական ուղղաթիռների թռիչքները դադարեցվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չուկոտկա  


Վերնագիրի այլ պիտակները