Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճել է 90 հազարով

12:53   26 Մայիս 2020    263

Անցած օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 90 հազար նոր դեպք, հայտնում է Worldometers-ը:

Օրվա կտրվածքով վարակների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում` մոտ 20 հազար դեպք:

Բրազիլիայում հաստատվել է մոտ 13 հազար նոր դեպք, Ռուսաստանում`մոտ 9 հազար, իսկ Հնդկաստանում` ավելի քան 6 հազար:

Մեկ օրում մահացել է 3096 մարդ, որոնց մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ:

Ընդհանուր առմամբ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5 միլիոն 584 հազար դեպք, որից 348 հազարը՝ մահացու ելքով: 2 միլիոն 362 հազարն արդեն հաղթահարել է հիվանդությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները