Ուկրաինայում գործ են հարուցել Պորոշենկոյի և Բայդենի հեռախոսազրույցի գաղտնալսման կապակցությամբ

13:13   26 Մայիս 2020    245

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի զրույցի գաղտնալսման առթիվ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում են երկրի իրավապահ մարմինների աղբյուրները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը աուդիոձայնագրություն է հրապարակել, որում, ենթադրվում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պյոտր Պորոշենկոյին 1 միլիարդ դոլար է առաջարկում՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնանկության դիմաց։

«Գերատեսչությունը կհետաքննի Պորոշենկոյի աշխատասենյակում իրականացված գաղտնալսման գործը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները