Չինաստանում մահացել է միլիարդատեր Սթենլի Հոն

16:03   26 Մայիս 2020    251

98 տարեկանում կյանքից հեռացել է Ասիայում կազինոների խոշորագույն կայսրության հիմնադիր և տարածաշրջանի ամենահարուստ անձանցից մեկը համարվող չինացի միլիարդատեր Սթենլի Հոն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը:

2018 թվականի դրությամբ՝ Սթենլի Հոյի կարողությունը գնահատվում էր 6,4 միլիարդ դոլար: Նրան էր պատկանում Մակաոյի խոշորագույն կազինոների ցանցը:

Միլիարդատերը 4 ամուսնությունից ունի 17 երեխա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները