Ավարտվել են ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունները

11:59   25 Մայիս 2020    237

Ավարտվել են ադրբեջանական բանակի լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները, որոնք անցկացվում էին 2020 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքին, զորավարժությունների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է անձնակազմի և կառավարման մարմինների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և այլ ռազմական միջոցների գործնական կիրառմանը:

Զորավարժությունների ժամանակ զորքերը ամբողջովին կատարել են իրենց առջև դրված առաջադրանքները: Անձնակազմը ձեռք է բերել գործնական փորձ և մարտական գործողությունների վարման ունակություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները