Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի առաջին նախարարը

19:10   26 Մայիս 2020    247

Կորոնավիրուսից 68 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է Լոպուխինի ընկեր, գրող Դենիս Դրագունսկին:

«Այսօր կորոնավիրուսային վարակի հետևանքով կյանքի 69-րդ տարում մահացել է իմ հին և հավատարիմ ընկեր Վլադիմիր Միխայիլի Լոպուխինը, մարդ, որին ես շատ բանով եմ պարտական իմ հոգևոր և մտավոր կենսագրության համար»,-գրել է Դրագունսկին:

1991-1992 թվականներին Վլադիմիր Լոպուխինը Ռուսաստանի վառելիքի և էներգետիկայի նախարարն է եղել ՌԴ նախագահ Բորիս Ելցինի օրոք առաջին կառավարության կազմում: Հրաժարականից հետո նա առաջատար պաշտոններ է զբաղեցրել բանկերում և առևտրային ընկերություններում:

Ռուսաստանում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 362 342 և մահվան 3807 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները