Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ընդամենը մեկ դեպք

19:37   26 Մայիս 2020    219

Վրաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 732-ի: Օրվա ընթացքում երկրում կրկին հայտնաբերվել է վարակի միայն մեկ նոր դեպք:

Ըստ Կառավարության StopCov.ge պորտալի՝ 537 հիվանդ է ապաքինվել կորոնավիրուսից: Օրվա ընթացքում բուժվել է 11 մարդ:

Երկրում բուժվում է կորոնավիրուսով 183 պացիենտ, մահացել է 12 մարդ:

Հաղորդվում է նաև, որ 3076 մարդ կարանտինում է, 300-ը՝ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները