Ռուսաստանում ժամանակավորապես արգելել են Ми-8 ռազմական ուղղաթիռների թռիչքները

20:29   26 Մայիս 2020    218

Ռուսաստանում ժամանակավորապես արգելվել են ռազմական Ми-8 ուղղաթիռների թռիչքները։

Պատճառը Չուկոտիայում այսօր տեղի ունեցած արտակարգ պատահարն է եղել, որի հետեւանքով նմանատիպ ուղղաթիռ է կործանվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ում ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Նախնական տեղեկություններում վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Արգելքը գործելու է մինչեւ վթարված ուղղաթիռի կործանման պատճառների պարզումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները