Լատինական Ամերիկայի խոշորագույն ավիափոխադրողը հայտարարել է սնանկացման մասին

22:16   26 Մայիս 2020    276

Լատինական Ամերիկայի խոշորագույն ավիափոխադրող Latam Airlines-ը դիմել է Նյու Յորքի դատարաններից մեկը՝ սնանկության հայցով։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ COVID-19 համավարակի պատճառով ամբողջ տարածաշրջանում թռիչքները դադարեցվել են, հայտնում է Bloomberg-ը։

Իրեն հայտարարելով սնանկ՝ Սնանկության մասին ԱՄՆ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն, ավիաընկերությունը փորձում է հետաձգել վճարումները վարկատուներին։

Նշված հոդվածը նախատեսում է ընկերությունների վերակազմակերպում եւ վերականգնում։ Սնանկությունը դիտարկվում է որպես վարչական գործընթաց, որը վարկառուին վերակազմակերպումից հետո աշխատանքը վերսկսելու իրավունք է տալիս։

Ավիափոխադրողը հստակեցրել է, որ մտադիր է ձեւափոխել իր բիզնեսը, համավարակից հետո հարմարեցնել այն նոր իրականությանը եւ ապահովել նրա երկարաժամկետ կայունությունը։

«Latam-ը COVID-19 համավարակ է մտել որպես առողջ եւ եկամտաբեր ավիաընկերություն, սակայն բացառիկ հանգամանքները հասցրել են համաշխարհային պահանջարկի անկման, ինչը ոչ միայն փաստացի լճացման է հասցրել ավիացիան, այլեւ փոխել է ոլորտը տեսանելի ապագայում»,- հայտարարել է խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտո Ալվոն, հայտնում է The Financial Times-ը։

Bloomberg-ը հայտնում է, որ ավիաընկերությունը ուղեւորատար փոխադրումների 95% դադարեցումից հետո կրճատել է 40 000 աշխատատեղերից 18 000-ը՝ Չիլիում, Կոլումբիայոեւմ, Էկվադորում եւ Պերուում։

Գործակալության տվյալներով՝ Latam Airlines-ի մասնաճյուղերը Բրազիլիայում, Պարագվայում եւ Արգենտինայում ներառված չեն սնանկության մասին հայցում, որը հանձնվել է դատարանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լատինական-Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները