Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման նոր ուղի են հայտնաբերել

22:27   26 Մայիս 2020    238

Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման ևս մեկ ճանապարհ են հայտնաբերել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է Emerging Infectious Diseases ամսագրում հրապարակված աշխատանքում։

Մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ COVID-2019-ը փոխանցվում է ոչ միայն օդակաթիլային և շփման ճանապարհով։ Նրանք ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակված մարդկանց արտաթորանքները և SARS-CoV-2 են հայտնաբերել կղանքի նմուշներում։

Գիտնականների կարծիքով, իրենց հետազոտությունների արդյունքները ապացուցում են, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել ֆեկալ-օրալ կամ ֆեկալ-աէրոզոլային ճանապարհով։ Նրանք զգուշացրելեն, որ պետք է հաշվի առնել հիվանդության փոխանցման այդ եղանակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները