ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100․000-ը

22:38   26 Մայիս 2020    268

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը Միացյալ Նահանգներում հասել է 100․030-ի, վարակվածներինը՝ 1․713․245-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ի տարածքում վարակման 7019 նոր դեպք է արձանագրվել: Մահացության ցուցանիշը մեկ օրում ավելացել է 225-ով:

ԱՄՆ-ն մեկ ամսից ավել է, ինչ առաջատարն է ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության և վարակման դեպքերի ցուցանիշներով: Ներկա պահին երկրում ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 1․144․546 մարդ, որոնցից 17․147-ի վիճակը ծանր է գնահատվում: Երկրում իրականացված թեստերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 միլիոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները