Գիտնականները բացատրել են, թե ինչու է ուսանողների համար վտանգավոր գործերը վաղվան թողնելը

12:27   28 Մայիս 2020    329

Մոսկվայի պետական հոգեբանական-մանկավարժական համալսարանի (ՄՊՀՄՀ) գիտնականները պարզել են, որ ուսուցիչների եւ ուսանողների միջեւ հաղորդակցության լարվածության պատճառներից մեկը, որը սպառնում է համալսարաններում հոգեբանական անվտանգությանը, պրոկրաստինացիան է:

Հետազոտողները կարծում են, որ մոտիվացումը մեծացնող ծրագրերի մշակումը կօգնի խուսափել անցանկալի հետեւանքներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՄՊՀՄՀ փորձագետները հետազոտություն են անցկացրել՝ հիմնվելով համալսարանականների շրջանում անցկացված հարցման վրա, որի ընթացքում նրանք պրոկրաստինացիան համարել են կրթական միջավայրի հոգեբանական անվտանգության խախտման պատճառ:

Գիտական աշխատության հեղինակները նշել են, որ եթե անընդհատ հետաձգում ես գործերը, ներքին տհաճության զգացողություն եւ բացասական հուզական ապրումներ են առաջանում՝ կապված տհաճ հետեւանքների սպասումների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները