Բրիտանիայում դավադրության հիմար տեսությունների պատճառով շարունակվում են գրոհները բջջային աշտարակների վրա

09:14   27 Մայիս 2020    182

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինի սահմանումից հետո հարձակում է տեղի ունեցել 87 բջջային աշտարակների վրա: Այդ հարձակումները կապված են դավադրության այն անհեթեթ տեսության հետ, թե իբր 5G ցանցերը դարձել են վիրուսի տարածման պատճառ:

Ամբողջ երկրում գրանցվել է ցանցային աշտարակների հրկիզման 87 դեպք՝ նախազգուշացնելով, որ հանգստյան օրերի պատճառով տեղեկատվության ստացումը կարող է ուշանալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բջջային աշտարակների վրա հարձակումները սկսվել են մարտին` 5G տեխնոլոգիան Covid-19-ի տարածման հետ կապող դավադրության տեսությունների պատճառով, որոնք փորձագետներն ու գիտնականներն անվանել են անհիմն եւ անհեթեթ:

«Բջջային օպերատորները ձգտում են պահպանել կապը Մեծ Բրիտանիայում, եւ նման անհեթեթ խոսակցությունները կարող են մեծ վնաս պատճառել: Բջջային ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումները սպառնալիքի տակ կյանքեր են դնում, եւ այս դժվարին ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայի կարեւորագույն ոլորտները պետք է կարողանան բոլոր ջանքերը կենտրոնացնել համավարակի դեմ պայքարի վրա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները